Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
23.09.2014 | 00:31

..թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տևական ժամանակ է` այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ։ Իհարկե ո՛չ։ Պարզվում է՝ «վերևներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են, առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ, փաստորեն, այս քաղաքական գործչից անպակաս է «ազգային անվտանգություն» հասկացությունը: Թերևս, տարիներ շարունակ իշխանության «ներսուդրսի» «վտանգներում մասնագիտացած» Գառնիկ Իսագուլյանն ամենահամապատասխան թեկնածուն է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ